Ըմբշամարտ. ԱԱ. Արսեն Ջուլֆալակյանը եզրափակչում է
Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակչում լարված գոտեմարտում 1:0 հաշվով հաղթեց վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին:
Եզրափակիչ հասնելու ճանապարհին Ջուլֆալակյանը պայքարից դուրս էր թողել նաեւ ադրբեջանցի, ավստրիացի ու մեքսիկացի ըմբիշներին:
Եզրափակչում Ջուլֆալակյանը կմրցի խորվաթ Նեւեն Զուգաժի հետ:










