Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ հատուկ ուժայինների համազգեստով գողերը «Շերեմետևո»-ում 3 մլն դոլար են առևանգում

23:18 • 12.09.14

Youtube ցանցում Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի անվտանգությունը հսկող տեսախցիկներից վերցված տեսանյութ է հայտնվել, որն արձանագրել է ոստիկանության հատուկ ջոկատայինների համազգեստ հագած գողերի հարձակումը գումար տեղափոխող ուղևորի վրա: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով «ФАП»-ին:


Միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 5-ին՝«Շերեմետևո-2» օդանավակայանի E տերմինալի տարածքում: Զոհը Դուբայի չվերթով Մոսկվա ժամանած ուղևոր է եղել:


Հարձակման պահին 3 մլն դոլարը տեղափոխող տղամարդը կանգնած է եղել շենքից դեպի տերմինալ տանող ապակե դռներով մուտքի մոտ: Ամենայն հավանականությամբ՝ նա սպասել է ինչ-որ մեկին և չի ցանկացել գովազդել իր ներկայությունը: Հանցագործները նույնիսկ առաջին հայացքից չեն էլ նկատել զոհին, թեև նախապես հստակ հուշում են ստացած եղել: