Արտասովոր գլխարկներ և համարձակ բոդի արտ. բրիտանական Դոնքասթեր քաղաքում ընթանում է Կանանց օրը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Դոնքասթեր քաղաքում մեկնարկել է The St. Leger Festival ամենամյա քառօրյա փառատոնը, որն ամենահին փառատոներից է այս երկրում, գրում է Daily Mail-ը:
Փառատոնի շրջանակում այսօր անցկացվում է Կանանց օրը, որը տեղական նորաձևության ամենակարևոր միջոցառումներից է: Մասնակիցները նախընտրում են ինչպես դասական, այնպես էլ արտասովոր` փետուրներով և զանազան այլ իրերով և դետալներով զարդարված գլխարկներ:



































