Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել անձը չպարզված կնոջ դի

18:07 • 12.09.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 12-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ միջին տարիքի տղամարդու դի է հայտնաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: 

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 45-50 տարեկան անձը չպարզված կնոջ դի: