Ճապոնիայում երկարակյացների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ շուրջ 60.000-ի

15:00 • 12.09.14

Ճապոնիայում 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Նրանց թիվն այժմ ավելի քան 58.800 է` 4.400-ով ավելի, քան մեկ տարի առաջ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Корреспондент-ը:

 

100 տարեկանից բարձր ճապոնացիների թիվն անդադար աճում է արդեն 44 տարի շարունակ: Նրանց 87%-ը կանայք են: Նախարարությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ին նշվող ազգային տոնին` Տարեցների հարգանքի օրվան ընդառաջ նման ցուցակ է հրապարակում:

 

Երկարակյացների թվի աճին զուգահեռ Ճապոնիայում կրճատվում է բնակչությունը. 2013-ին այն նվազել է ամբողջ հետպատերազմյան ժամանակաշրջանում ամենաարագ տեմպերով:
 

Ճապոնիայի ամենատարեց մարդը Միսաո Օկավան է՝ Օսակա քաղաքից, ով մարտին դարձել է 116 տարեկան: