Կենդանաբաները ավելի քան հարյուր թունավոր սարդ ու կարիճ են հայտնաբերել Իռլանդիայի լքված տներից մեկում
Կենդանաբանները Իռլանդիայի Կարլոու քաղաքում գտնվող լքված տներից մեկում ավելի քան հարյուր թունավոր արարած են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Lenta.ru-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ լքված տանը բնակություն են հաստատել «Սև այրի» և որոնկովյան սարդերը, մորմերն ու կարիճները: Տեղեկությունների համաձայն՝ տան նախկին սեփականատերը թունավոր արարածներ է ձեռք բերել համացանցի միջոցով:
Գտնված արարածները տեղափոխվել են համապատսխան լաբորատորիա: Ուսումնասիրություններից հետո կենդանաբանները կոչնչացնեն մարդկային կյանքի համար առավել վտանագավոր տեսակները:










