2014թ. մանկապարտեզներին բաշխվելու է 1074 եռահարկ և 1786 երկհարկ մահճակալ. Երևանի քաղաքապետարան

14:42 • 12.09.14

 

Երևանի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին պատվիրված նոր գույքը բաշխելու ծրագրի վերջին փուլն է իրականացվում մանկապարտեզներում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Նշվում է, որ 2014թ. ծրագրով սահմանված ժամանակացույցով մանկապարտեզներին բաշխվելու է 1074 եռահարկ մահճակալ (3222 երեխայի համար), 1786 երկհարկ մահճակալ (3572 երեխայի համար), 1493 մանկական զգեստապահարան, որոնցից յուրաքանչյուրը, ըստ առանձնացված մասնաբաժինների, նախատեսված է 5 երեխայի համար, 7213 աթոռակ, 1638 սեղան։ Ծրագրով նախատեսված 33 սալօջախի և 56 սառնարանի խմբաքանակն արդեն ամբողջությամբ բաշխվել է մանկապարտեզներին։