Միրոսլավ Կլոզեն մրցանակ է ստացել Անգելա Մերկելից
«Լացիոյի» հարձակվող Միրսլավ Կլոզեն, ով ԱԱ-2014-ից հետո ավարտել է կարիերան Գերմանիայի հավաքականի կազմում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելից ստացել է «Ոսկե Վիկտորիա» կոչվող մրցանակը, որով մատնանշվում է ֆուտբոլիստի կատարած արժեքավոր աշխատանքը երկրի համար։
«Դու մեծ մարզիկ ես եւ գտնվում ես քո ազգի կենտրոնում»,- նշել է Մերկելը։
«Հպարտ եմ, որ ստացա այս մրցանակը։ Ցանկանում եմ օրինակ ծառայել մյուսների համար»,- նշել է ֆուտբոլիստը։










