Հնդկաստանում 19 կանանց սպանած ու բռնաբարած հանցագործի մահապատիժը հետաձգել են

11:31 • 12.09.14

Հնդկաստանում հայտնի մարդասպանի մահապատիժը հետաձգվել է. գերագույն դատարանի որոշմամբ՝ այն երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 29-ը, գրում է The Indian Times-ը:

 

Սուրինդեր Կոլիի հանցագործությունները ցնցել են ողջ Հնդկաստանը: Ոստիկանությունը հայտնում է, որ Կոլին 19 երիտասարդ կանանց և երեխաների է սպանել, այնուհետ բռնաբարել ու անդամահատել:

 

Այժմ Սուրինդերն իր մահապատիժը վերանայելու խնդրանքով դիմել է գերագույն դատարան:

Բացի այդ, Կոլին նաև համաներման միջնորդություն էր ներկայացրել Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուքերջիին, վերջինս այն միանգամից մերժել է: