Կոնչիտա Վուրստը ելույթ կունենա Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առջև
Կոնչիտա Վուրստը, ով սենսացիոն հաղթանակ էր տարել «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, հոկտեմբերի 8-ին մեկ ժամ տևողությամբ համերգով հանդես կգա Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առաջ: Իրադարձության անոնսը հրապարակվել է EUobserver ինտերնետային պորտալում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Շենքի առաջ ելույթ ունենալու հրավերը Վուրստը ստացել է հինգ պատգամավորական խմբակցություններից՝ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ տարվող արշավի շրջանակում:
Վուրստի պաշտոնական կայքում տեղադրված համերգային խաղացանկում ոչ մի նոր միջոցառում դեռ չի նշվում:
Կոնչիտա Վուրստ կեղծանունով հանդես է գալիս ավստրիացի երգիչ Թոմ Նոյվիրտը:










