Ձերբակալվել են պակիստանցի ակտիվիստուհի Մալալայի գլխին կրակած զինյալները

18:53 • 12.09.14

Ձերբակալվել են պակիստանցի հայտնի ակտիվիստուհի Մալալայի գլխին կրակած զինյալները: Այս մասին հայտնում է France - Presse-ը:

Պակիստանի բանակը հայտարարել է, որ ձերբակալել է այն զինյալներին, ովքեր 2012-ին երկրի անհանգիստ հյուսիս-արևմուտքում մահափորձ էին կատարել դեռահաս ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայի նկատմամբ:

Այն ժամանակ Թալիբանի զինյալները կրակել էին աղջկա գլխին, սակայն նա հրաշքով ողջ էր մնացել, էլ ավելի հանրահայտ դարձել և մինչ օրս էլ շարունակում է իր կրթական գործունեությունը: Նա, մասնավորապես, աշխատում է կանանց և երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքի ուղությամբ: