Աշոտ Մանուչարյանի տվյալներով՝ առաջիկայում ժողովրդական նոր շարժում է առաջանալու

14:39 • 12.09.14

Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի հնարավոր փոփոխությունները կապում է հիմնականում ազատամարտիկների հետ, ոչ թե ոչ իշխանական քառյակի: Լրագրողների հետ զրույցում Աշոտ Մանուչարյանը նշեց, որ իր տվյալներով՝ հաջորդ շաբաթ ժողովրդական նոր շարժում է առաջանալու:


«Քաղաքական ուժերը աշխարհի տրամաբանությամբ են գործում՝ փորձելով ինչ-որ բաներ չանթել, ինչը մենք արդեն 25 տարի է՝ տեսնում ենք: Բայց մենք ունեցել ենք ապստամբ ժողովուրդ և հիմա էլ ունենք: Այդ ժողովուրդն էլ ինչ-որ չափով բաժանված է, բայց ես հույսս ավելի շատ ազատամարտիկների հետ եմ կապում, բայց ոչ թե որ նրանք մաքուր են, նրանք էլ այս աշխարհից են, նրանցից շատերը սոված են և նրանց էլ փորձում են գնել, բայց քանի որ նաև պաշտպանել են երկրի սահմանները, կորցրել են ընկերներ ու գիտեն դա ինչ է, նրանց մեջ ապստամբ հոգին միշտ գործում է»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:


Վերջինս նաև նշեց, որ եթե ազատամարտիկներին միանա ադեկվատ մտավորականությունը, կարող է ժողովրդական շարժում սկսվել, իսկ այդ ժամանակ կուսակցական ընդվզումները կսկսեն տեղավորվել այդ տրամաբանության մեջ: