Աշակերտուհին հիասթափություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է այցելել իրենց, ոչ թե Բեոնսեն (լուսանկարներ)
Վաշինգտոնի դպրոցներից մեկում 6-րդ դասարանի աշակերտուհին իր հիասթափությունն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է այցելել իրենց, ոչ թե Բեոնսեն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Buzzfeed-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի՝ Հայրենասիրության օրվա շրջանակում նախագահ Օբաման առաջին տիկնոջ հետ դպրոց է այցելել:
Նախագահի հետ ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն ստացած աշակերտուհին խոստովանել է, որ երբ լսել է, թե հայտնի մարդ է այցելելու իրենց դպրոց, հույս է ունեցել, որ դա երգչուհի Բեոնսեն կլինի:
«Մալիյան և Սաշան ևս նույն կերպ կարձագանքեին»,-կատակել է ԱՄՆ նախագահը:


![As the room filled with laughter ,a smiling Obama replied: 'I understand.''[First daughters] Malia and Sasha would feel the same way'](http://i.dailymail.co.uk/i/pix/2014/09/12/1410535582764_wps_60_President_Barack_Obama_st.jpg)















