Պորոշենկոն կոչ է արել Եվրամիությանը մտածել քաղաքավարության մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը բավականաչափ բաներ է արել Եվրամիությանն անդամակցելու հեռանկար ստանալու համար, և դա մերժելն «ուղղակի անքաղաքավարություն կլիներ», գրում է lenta.ru-ն:
Պորոշենկոն ընդգծել է, որ «ուկրաինացիները հանձնել են իրենց կյանքի ամենադժվար քննություններից մեկը՝ Եվրամիության անդամ դառնալու համար»: «Երբեք Ուկրաինան չի ունեցել աշխարհում և Եվրոպայում աջակցության նման մակարդակ, և ուղղակի անքաղաքավարի կլիներ մեզ չտրամադրել անդամակցության հեռանկար»,- ընդգծել է նա:
Պորոշենկոյի խոսքով՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հիմնական դրույթներն են կոռուպցիայի դեմ պայքարը, բարենպաստ ներդրումային մթնոլորտի ստեղծումը և իրավունքի գերակայության ապահովումը: Այդ առնչությամբ նա խոստացել է, որ հենց այդ հարցերը կդառնան առաջնահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որոնք Ուկրաինայում անցկացվելու են 2014 թվականի հոկտեմբերի 26-ին:










