Արգենտինայի նոր մարզադաշտը կկոչվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի անունով

11:10 • 12.09.14

Արգենտինայի ֆուտբոլային ակումբը, որի երկրպագուների թվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտարարել է, որ նոր մարզադաշտը անվանակոչվելու է ի պատիվ քահանայապետի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին:

Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսի «Սան Լորենսո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է եղել դեռ փոքր հասակից:

Ակումբը մտադիր է նոր մարզադաշտ կառուցել Արգենտինայի մայրաքաղաքի ոչ հարուստ շրջանում: Մարզադաշտը կտեղավորվի այն տարածքում, որը ակուբից բռնագրավվել էր զինվորականների կառավարման շրջանում (1976-1983 թթ):

Ֆրանցիսկոս պապը թիմի ամենահայտնի երկրպագուն է, եւ թիմի ներկայիս հաջողությունները նրա երկրպագուները կատակով կապում են Հռոմի պապի հետ: