Գերմանիայում տղամարդն ազոտական թթու է լցրել իր նախկին ընկերուհու դեմքին, որից տուժել է նաև 7 վկա

23:33 • 12.09.14

 Հյուսիսային Ռեյն-Վեստթֆալիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել իր նախկին ընկերուհու դեմ «թթվային հարձակում» իրականացնելու մեջ կասկածվող տղամարդուն: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Spiegel-ին:


Հարձակման արդյունքում տիկնոջը ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել: Բացի այդ՝այրվածքներ են ստացել նաև զոհի երկու հարևանը և առաջին օգնություն ցույց տվող հինգ բուժաշխատող:


Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ հինգշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 16:35-ին, հանցագործության մեջ կասկածվող տղամարդն իր նախկին ընկերուհու բնակարան կատարած այցի ժամանակ 39-ամյա աղջկա երեսին է լցրել իր հետ տարած ազոտական թթուն և դիմել փախուստի: