ԱՄՆ իշխանությունները նախկինում փորձել են 250.000 դոլարով տուգանել Yahoo-ին` համագործակցությունից հրաժարվելու համար
ԱՄՆ կառավարությունը 2008-ին սպառնացել է Yahoo ընկերությանը 250.000 դոլար տուգանքով` օգտատերերի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելու համար, գրում է Газета-ն` հղում անելով The Washington Post-ին:
Ինչպես նշում է պարբերականը, ամերիկյան հատուկ ծառայությունների հայցը ընկերությունը համարել է հակասահմանադրական: Yahoo-ի և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության դատական գործընթացների մանրամասները հայտնի են դարձել 1 500 էջ փաստաթղթերի հրապարակումից հետո: ԱԱԳ-ն պահանջել է ընկերությունից օգտատերերի մասին տեղեկությունների ամբողջական հասանելիություն:
Գործի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել 2009-ին, փորձագետների կարծիքով, խմբագրվել են և հնարավորություն չեն տվել գնահատել, թե հատկապես որ ընկերություններն են ներգրավված եղել գործում և ինչպես է դատարանը հետաքննություն վարել շատ հարցերի վերաբերյալ:










