Ժիրինովսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին իր անունը պատժամիջոցների ցանկում ներառելու համար

16:03 • 12.09.14

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Եվրամիության նոր պատժամիջոցների ցանկում իր անվան հայտնվելը, հաղորդում է ria.ru-ն:

 

«Շնորհակալ եմ, Բրյուսել: Իմ ազգանունը պատժամիջոցների ցանկում է, դա մեդալ է «Ռուսներին պաշտպանելու համար»»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

 

Եվրամիությունն ուրբաթ հրապարակել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը: Ընդհանուր առմամբ ԵՄ-ի թարմացված «սև ցուցակում» ներառվել է ևս 24 ազգանուն, այդ թվում՝ ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների: Պատժամիջոցներ են սահմանվել նաև մի շարք ռուսական ընկերությունների նկատմամբ: