«Ազատության հրապարակում» իրավապահները ցրում են «ցուցարարներին». ոստիկանության ցուցադրական վարժանքները (լուսանկարներ, տեսանյութ)

13:52 • 13.09.14

«Երևանի ազատության հրապարակում անցկացվում է արտոնված հանրահավաք: Հավաքվածները անհարկի արտահայտություններ են հնչեցնում իշխանության հասցեին, միևնույն ժամանակ պատրաստվում են իրենց կողմից տեղադրված վրաններում տևական ժամանակով անցկացնել նստացույց՝ նպատակ ունենալով անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները». այս սցենարով այսօր ՀՀ ոստիկանությունն անցկացրեց ցուցադրական վարժանքներ, թե ինչպես են ոստիկանները ցրում ցուցարարներին, երբ նրանք խախտում են հասարակական կարգը:


Ցուցադրական վարժանքներից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շքանշաններով պարգևատրեց համակարգի մի շարք աշխատակիցների:


Գնահատելով անցկացված վարժանքները՝ ոստիկանապետն ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է: