ՃՏՊ Արգինա-Քարակերտ ճանապարհին. 25-ամյա ուղևորը մահացել է

11:47 • 13.09.14

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1974 թ. ծնված Ռաֆայել Ս-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ժամը 08։30-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել աջակողմյան ձորակը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։


Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ուղևորներից մեկը՝ 1989 թ ծնված ՐաֆՖի Սարգսյանը, ճանապարհին մահացել է:


Կատարվում է նախաքննություն: