Հոլանդացի քննիչները հակված են մալայզիական Boeing-ին «Երկիր-օդ» հրթիռի հարվածի տարբերակին
Մալայզիական Boeing 777 օդանավի կործանման գործի հետաքննության նախնական զեկույցի հրապարակումից մի քանի օր անց հոլանդացի քննիչները կարծիք են հայտնել, որ ինքնաթիռը հարված է ստացել Երկրից: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ավելի վաղ միևնույն կարծիքը հաստատել են նաև Ուկրաինան և Մալայզիան: Այս մասով հոլանդացի քննիչների խմբի ղեկավար Ֆրեդ Վեստերբեկեն նշել է, որ այդ ողբերգության «առավել հավանական սցենարը» հետևյալն է՝ ինքնաթիռին Երկրից է հրթիռ հարվածածել:
«Երբ պարզենք, թե որտեղից է բաց թողնվել հրթիռը, կկարողանանք սահմանել թե ով է վերահսկել այդ տարածքը, և հավանաբար, մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-ասել է նա:










