Պատերազմի պատճառով Դոնբասում 270.000 երեխա դպրոց չի հաճախում. ՄԱԿ

13:19 • 13.09.14

Դոնբասում ռազմական գործողությունների և ավերված ենթակառուցվածքների պատճառով մոտ 270.000 երեխա Դոնեցկի և Լուգանսկի մարզերում դպրոց չի հաճախում: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ը Twitter-ի իր էջում:

 

Կազմակերպության տվյալների համաձայն՝ այս շրջաններում փակվել է մոտ 900 դպրոց, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից:

 

Երկրի կրթության նախարարությունից հայտնել են, որ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում սեպտեմբերի 1-ին բացվել է 797 դպրոց. 900 դպրոց փակ է:

 

Լուգանսկի մարզում ուսումնական գործընթացը սկսվել է 250 դպրոցում: Դոնեցկի մարզում գործընթացը սկսվել է 547 դպրոցում: