Նյու Յորքում կայացել է Calvin Klein-ի հավաքածուի ցուցադրությունը (լուսանկարներ)
Նյու Յորքի Նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է Calvin Klein-ի ցուցադրությունը: Դրան ներկա են եղել նաև մի շարք հայտնի անձինք, այդ թվում՝ դերասնուհի Սառա - Ջեսիքա Փարքերը, ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը:
Tatler-ը ֆոտոշարք է ներկայացրել ցուցադրությունից՝ նկատելով, որ այս նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ֆրանցիսկո Կոստան առաջվա պես նախընտրում է հեռու մնալ «նորաձևության վառ խարույկից»: Բացառություն է թերևս օրինակ կարմիր կաշվի կիրառումը:
Այս սեզոն նորաձևության սիրահարները «ձեռքից ձեռք» են խլում հանգիստ երանգների մոնոքրոմ զգեստները:





























