Ֆինլանդիայում և Ռուսաստանում հյուսիսափայլի սեզոնն է սկսվել

23:59 • 13.09.14

Մոտակա օրերին Ֆինլանդիայի երկնքում գեղատեսիլ հյուսիսափայլ է սպասվում: Այն տեսանելի կլինի նույնիսկ երկրի հարավում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Travel.ru-ին:


Տեսարանը կարող է մինչև գարուն կրկնվել: Սեպտեմբերի 10-ին Արևի վրա տեղի ունեցած հզոր ժայթքումից հետո երեք-չորս օրվա ընթացքում հյուսիսափայլին հնարավոր կլինի հետևել Ֆինլանդիայի ողջ տարածաշրջանով մեկ:


Հյուսիսափայլի լուսանկարահանման համար որոշ պայմաններ պետք է լինեն՝ կադրում երկնքի որքան հնարավոր է՝ մեծ տարածք պետք է ընդգրկվի, խցիկը պետք է պարամետրերի՝ ձեռքով կառավարվող համակարգ ունենա: