Գերմանիան 40 դեսանտային կուղարկի Իրաք
Գերմանիան մտադիր է առնվազն 40 դեսանտային ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում քուրդ զինվորականներին գերմանական սպառազինությունից օգտվել սովորեցնելու նպատակով, գրում է gazeta.ru-ն:
Բացի այդ, նշվում է, որ Գերմանիան մտադիր է ապահովել քրդերին հակատանկային միջոցներով և զրահապատ տեխնիկայով:
Դեռևս զինծառայողների մեկնելու հստակ ամսաթիվը հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիան հավելյալ 50 միլիոն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայից և Իրաքից փախստականների համար:










