Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է
Սեպտեմբերի 12-ին` ժամը 21:00-ին, 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից Դիտակ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Վաչիկ Բադալյանին, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 04։40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Վ. Բադալյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, ժամը 04։30-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:










