ՆԱՏՕ-ն պատրաստվում է Արձագանքման ուժերի համար զինանոց տեղակայել Մերձբալթյան երկրներում

09:41 • 13.09.14

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Մերձբալթյան երկրներում տեղակայել ստեղծվող Արձագանքման ուժերի ենթակառուցվածքները, գրում է gazeta.ru-ն՝ գերմանական Rheinische Post թերթին հղումով:

 

ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի երկու հրամանատարություններից մեկի ղեկավար Հանս-Լոտար Դոմրեզեի խոսքով՝ նման որոշումը կապված է Ուկրաինայի արևելքում հակամարտության հետ: Այն դեպքում, եթե տեղակայումը համաձայնեցվի, Արձագանքման ուժերի համար ենթակառուցվածքները կտեղակայվեն Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում:

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Ուելսում անցկացված գագաթաժողովի ընթացքում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի գլխավոր գրասենյակը կգտնվի Լեհաստանում: