Իսպանիան անվտանգության նկատառումներից ելնելով` կարգելի իր երկրում փարաջա կրել

00:36 • 13.09.14

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ջորջ Ֆերնանդես Դիասը հայտարարել է, որ փարաջա կրելու արգելքը կարող է ներառվել «Քաղաքացիական անվտանգության մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակում: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ նախարարը նշել է, որ այժմ ամենահարմար պահն է, որ փարաջա կրելու հարցում համաձայնություն ձեռք բերվի:

Իսպանիայում իսլամական ֆեդերացիայի ղեկավարն արձագանքել է սույն որոշմանը՝ նշելով, որ նման արգելք մտցնելու կարիք չկա, քանի որ փարաջա կրելու ավանդույթն Իսպանիայում այդքան լայն տարածում չունի: