Ոստիկաններն աղջկա ներքնաշորից թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որի ներքնաշորից, «Դավիդով» ծխախոտի փայլաթիթեղի մեջ փաթեթավորված, հայտնաբերվել է 1.54 գրամ դեղնականաչավուն զանգված:
Այս մասի հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:










