Հայ ուսանողները միջազգային բուհերում շատ մրցունակ են. ICLT տնօրեն

21:14 • 13.09.14

 Լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի (ICLT) հիմնադիր տնօրեն Լուսինե Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ ուսանողները միջազգային բուհերում շատ մրցունակ են։ Նա նշեց, որ արտասահամանյան բուհեր դիմող ուսանողների մոտ որակական փոփոխություն է նկատվում։


«Նախկինում գնալուց առաջ ուսանողությունն այդքան էլ իրազեկված չէր, որովհետև երբ մեզ դիմում էին, մենք ավելի շատ աշխատանք էինք տանում՝ հասկացնելու, թե ինչպես է պետք դիմել, ինչ հնարավորություններ կան։ Հիմա որակական մեծ փոփոխություն կա այն առումով, որ ուսանողը դիմելիս բավականին տեղյակ է»,- նշեց նա։

 

Լուսինե Շահնազարյանը նկատեց, որ շատ հայ ուսանողներ դրսում բավականին մեծ հաջողությունների են հասել ո´չ միայն ակադեմիական ասպարեզում, այլ նաև՝ պրոֆեսիոնալ։
Ինչ վերաբերում է դպրոցներում անգլերենի ուսուցմանը, մեր զրուցակիցն ասաց, որ աշակերտները շատ ավելի ավանդական մեթոդներով են կրթվում, ու լեզվի իմացությունը ավելի շատ տեսական բնույթ է կրում, քան պրակտիկ, թեև ամեն դեպքում՝ դպրոցների ուսուցումը գոհացուցիչ է։