Իսպանիան կարող է արգելել փարանջան՝ անվտանգության նկատառումներով
Իսպանիայի ներքին գործերի նախարար Ջորջ Ֆերնանդես Դիասը հայտարարել է, որ փարանջա կրելու արգելքը կարող է ներառվել քաղաքացիական անվտանգության մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակում, գրում է euromag.ru-ն:
Նա նշել է, որ օրինագիծը, որը պետք է քննարկման դրվի երկրի խորհրդարանում, արդեն ներառում է դրույթներ, որոնք արգելում են մարդկանց ծածկել դեմքերը ցույցերի ու հանրահավաքների ընթացքում:
Նախարարի խոսքով՝ այժմ «լավ պահ է նրա համար, որպեսզի համաձայնության հասնենք փարանջայի արգելքի վերաբերյալ»:
Իսպանիայի իսլամական դաշնության ղեկավարն արձագանքել է տվյալ որոշմանը հայտարարությամբ, թե ոչ մի անհրաժեշտություն չկա նման արգելք սահմանելու: Նրա խոսքով՝ հագուստի տվյալ բաղադրիչի օգտագործումն այդքան էլ տարածված չէ Իսպանիայում:










