Աղիքային հիվանդությունների տարածման վարակ հանրապետությունում չկա. ԱՆ պաշտոնյա
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ աղիքային հիվանդությունների տարածման վարակ հանրապետությունում չկա։
«Հանրապետությունում նման վարակ չկա, միայն Քաջարանում էր մի փոքր բռնկում նկատվել, և մենք լրատվամիջոցներին այդ մասին հայտնել էինք, բայց այդ բռնկումն արդեն մարել է, և դեպքեր չկան»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «Չորրորդ իշխանություն« թերթի այն հրապարակմանը, թե Երևանի որոշ վարչական տարածքներում քաղաքացիների շրջանում տարածվել է «ստամոքսի գրիպ» հիվանդությունը, Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ «ստամոքսի գրիպ» անվանումով հիվանդություն ընդհանրապես չկա։ «Դա անհեթեթություն է»,- հավելեց նա։










