Տորոնտոյի սկանդալային քաղաքապետի մոտ ուռուցք է հայտնաբերվել

10:43 • 13.09.14

Կանադական Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը չի մասնակցի քաղաքապետի առաջիկա ընտրություններին՝ լուրջ հիվանդության պատճառով. նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ներկայում Ֆորդը գտնվում է հիվանդանոցում, և բժիշկները նրան վիրահատության են պատրաստում:

 

Ռոբ Ֆորդի փոխարեն ընտրություններին կգնա նրա ավագ եղբայրը՝ Դագ Ֆորդը:

«Ես խնդրեցի նրան ավարտել այն, ինչ սկսել ենք: Մենք նրա կարիքը շատ ունենք, չէ՞ որ չենք կարող նահանջել»,- ասել է քաղաքապետը:

 

Քաղաքապետի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին:

 

2013-ի մայիսին Toronto Star թերթը գրել էր, որ առկա է տեսանյութ, որտեղ Ռոբ Ֆորդը թմրանյութ է ծխում: Չնայած սկանդալին՝ նա հրաժարվել էր հրաժարական տալ՝ հերքելով նման ձայնագրությունը: Հետագայում խոստովանել էր՝ նշելով, որ եղել է հարբած վիճակում և հնարավոր է, որ ծխել է: