Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը ստի դետեկտորով ստուգում կանցնեն
Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելեթեյը պատրաստվում է ստի դետեկտորի միջոցով ստուգել իր ստորադասներին՝ ՊՆ և գլխավոր շտաբի սպաներին: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
«Պաշտպանության նախարարի պաշտոնում 2 ամիս պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջացել, ինչպես նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, այնպես էլ՝ առանձին հրամանատարների և ղեկավարների»,-իր ֆեյսբուքյան էջում նշել է նախարարը:










