Սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը

01:09 • 13.09.14

ԱՄՆ-ում՝ Օստեգոյում, սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը՝ Զևսը, հայտնում է Associated Press-ը:

Զևսը դանիական դոգ էր, որը ուներ 74 կգ քաշ:

1,2 մ հասակ ունեցող շունը Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել էր ամենամեծn աշխարհում: Նա հինգ տարեկան էր: Տեղի դպրոցներում հանդես էր գալիս իբրև բուժարար շուն:

Նրա տերերը ասում են, որ նա ոչ միայն հասակով, այլև առհասարակ` մեծ շուն էր: