Երևանի Հալաբյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

21:39 • 14.09.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բակում ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենաների վրա. ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը: Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից: