Աստրախանում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հարբած ուղևորի պահվածքի պատճառով

11:12 • 14.09.14

Ռուսաստանի Աստրախան քաղաքում ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Դոմոդեդովո (Մոսկվա) - Գաբալա (Ադրբեջան) չվերթն իրականացնող ինքնաթիռը, հայտնում է Интерфакс-ը։


«Նախնական տվյալներով, ուղևորներից մեկը, ալկոհոլի ազդեցության ներքո, սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել ինքնաթիռում, խանգարել օդուղեկցորդուհիների աշխատանքին, չի արձագանքել թռիչքի ընթացքում վարքականոններին հետևելու պահանջներին։


Այդ պատճառով, ինքնաթիռի կապիտանը, որոշել է հարկադիր վայրէջք կատարել Աստրախանի օդանավակայանում։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։37-ին A-320 չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել Աստրախանում, որտեղ ուղևորն իջեցվել է ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցների կողմից»,- նշում է աղբյուրը։


Այժմ ոստիկանությունը պարզում է պատահածի բոլոր հանգամանքները։ Միջադեպի պատճառով չվերթը հետաձգվել է 7 ժամով։