ԻԼԻՀ–ի գրոհայինները բրիտանացու են գլխատել

10:35 • 14.09.14

«Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» (ԻԼԻՀ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները գլխատել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին, հայտնում է CNN–ը։


Այդ մասին հայտնել է SITE կազմակերպությունը, որը մոնիտորինգ է անցկացնում համացանցում իսլամիստ գրոհայինների ակտիվության մասին։


44-ամյա Դևիդ Հեյնսը առևանգվել էր Սիրիայում 2013-ին։ Ինչպես և նախկինում գլխատված արտասահմանցիները, բրիտանացին նույնպես մահից առաջ նամակ է թողել, որում իր մահվան համար մեղադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին։


Ինչպես հայտնի է, օգոստոսի վերջին գրոհայինները գլխատել էին ամերիկացի լրագրող երկու լրագրողի, որոնցից Ջեյմս Ֆոուլիին մոտ 2 տարի համարվում էր անհայտ կորած։

 
Ջիհադիստները համացանցում տեղադրել են Հեյնսի գլխատման տեսաձայնագրությունը, որտեղ նա դիմում է Մեծ Բրիտանիայի վարչապետին և հայտարարում, որ նա է պատասխանատվություն կրում իր մահվան համար, քանի որ միացել է ԱՄՆ-ին։
 

Հեյնսը երկար ժամանակ աշխատել է Handicap International ՀԿ–ում, որն օգնում է հաշմանդամներին։ Անձամբ Հեյնսը զբաղվել է թեժ կետերում հաշմանդամների օգնությամբ, այդ թվում՝ Հարավային Սուդանում և Լիբիայում, որտեղ գլխավորել է կազմակերպության առաքելությունը։