Կիևը և ապստամբները գերիների են փոխանակել Դոնեցկում
Կիևի և ապստամբների միջև գերիների փոխանակություն է տեղի ունեցել. 73 ուկրաինացի զինծառայող և 69 ապստամբ է ազատ արձակվել: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` այս մասին տեղեկացրել է Դոնեցկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ռազմագերիների հարցով հանձնաժողովի ղեկավար Դարյա Մորոզովան:
Գերիների փոխանակումը տեղի է ունեցել Կոնստանտինովկա քաղաքի շրջանում` Դոնեցկից 60 կմ հարավ:
Գերիների առաջին պաշտոնական փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, երբ ամեն կողմից ազատ է արձակվել 37 մարդ` նույնպես Կոնստանտինովկայի շրջանում:
Մինսկում սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի ձեռք բերած համաձայնություններով` գերիների փոխանակումը պետք է կայանա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:










