Թուրքիայի Անթալիա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել
10:55 • 14.09.14
Թուրքիայի Անթալիա նահանգում այսօր ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 13 մարդ զոհվել է, 15-ը ստացել վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը։
Գործակալության տվյալներով ավտոբուսը շրջվել է և ընկել առուն։ Վթարի հետևանքով տուժած արտասահմանցի ուղևորների մասին տեղեկություններ չկան։
Placeholder










