Ամերիկացին Հյս. Կորեայում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Հյուսիսային Կորեայի դատարանը դատապարտել է ԱՄՆ քաղաքացի Մեթյու Միլլերին երկրի աշխատանքային ճամբարներից մեկում 6 տարվա ազատազրկման, գրում է vz.ru-ն:
Նրան մեղավոր են ճանաչել «Հյուսիսային Կորեայի Հանրապետության դեմ թշնամական գործողություններ» կատարելու մեջ:
Ըստ Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ նրան ձերբակալել են ևս մեկ ԱՄՆ քաղաքացի Ջեֆրի Ֆոուլի հետ միասին: Նրանք ժամանել էին Հյուսիսային Կորեա զբոսաշրջության նպատակով և ձերբակալել սահմանն անցնելու ժամանակ, երբ Մեթյուն պատռել էր իր վիզան, դեն շպրտել այն՝ բացականչելով, որ իրեն ապաստան է անհրաժեշտ և ինքն ընտրել է Հյուսիսային Կորեան որպես ապաստան։
Այս պահին այլ մանրամասներ Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեն հայտնում:










