Չինաստանում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով 19 մարդ զոհվել է, 20-ը համարվում են անհայտ կորած, հազարավոր մարդիկ տարհանվել են, հայտնում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ 12 մարդ զոհվել է Չունցին քաղաքում, 3-ը՝ Սիչուան նահանգում, ևս 4-ը՝ Շենսի նահանգում։ Իշխանությունները Շենսի նահանգից տարհանել են առնվազն 160.000 մարդ, Սիչուան նահանգից՝ 85.000։
Օդերևութաբանների կանխատեսումներով, երկրի հարավ-արևմուտքում և կենտրոնում անձրևները կշարունակվեն մինչ այսօր երեկո։
















