Իրաքյան ճգնաժամը ավելի քան 20 մլն մարդ է ներգրավվել. ՄԱԿ
«Իսլամական պետություն» խմբավորման գործողությունների հետևանքով Իրաքում ի հայտ եկած ճգնաժամն իր ազդեցությունն է թողել երկրի ավելի քան 20 մլն բնակչի վրա: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը` ամփոփելով երկրում եռօրյա այցի արդյունքները:
«Իրաքը բախվել է շատ լուրջ հումանիտար ճգնաժամի: Հունվարից ի վեր մինչև 1.8 մլն իրաքցի է տարհանվել: Նրանցից շատերն ապաստան են գտել բարեկամների մոտ կամ ընդունվել են այլ ընտանիքներում, սակայն մյուսները բնակվում են լքված և կիսակառույց տներում: 20 մլն մարդ է ներգրավվել հունվարից սկսված առաջին իսկ տեղահանություններից մինչև օրս», - ասել է Ամոսը Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ:
Գնահատելով իրավիճակը և դրան արագ արձագանքման համար անհրաժեշտ միջոցառումները` Ամոսը մատնանշել է հումանիտար գործողության «կայուն ֆինանսավորման» անհրաժեշտությունը` հատկապես հաշվի առնելով գալիք ցրտերը:










