Առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հնարավոր չի լինելու գտնել հիմնահարցի լուծումը. ԼՂՀ ԱԳ նախարար

11:18 • 15.09.14

ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դրական է համարում Բասկերի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը գալիս է սատարելու միջնորդների ջանքերն՝ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ «Միանշանական նշվում է, որ հիմնահարցի լուծման բանալին ինքնորոշման իրավունքի իրագործման մեջ է և առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հնարավոր չի լինելու գտնել հիմնահարցի լուծումը»,-ասաց նա։
 

Նախարարը գտնում է, որ բանաձևը իր դրական ազդեցությունը կունենա և կնպաստի երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը։ «Մեզ համար շատ կարևոր է, որ այդ բանաձևին օժանդակություն են հայտնել խորհրդարանում ներկայացված հիմնական քաղաքական ուժերը։ Այդ բանաձևով նաև շատ հստակ ու լուրջ օժանդակություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված երկրի ժողովրդավարացմանը»,- ասաց նախարարը։