Իտալիայում վիշապաձկների «զանգվածային ինքնասպանություն» է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Իտալիայի լողափերից մեկում՝ Պունտա Ադերչի բնակավայրից ոչ հեռու։ Լողափ է նետվել վիշապաձկների մի ամբողջ խումբ, որոնցից 3-ը՝ էգ։ Կենդանիների երկարությունը 7,3-8,9 մ է կազմում, գրում է Комсомольская Правда-ն։
Տեղի բնակիչներն անմիջապես շտապել են նրանց փրկելու։ Ցավոք, հաջողվել է փրկել միայն 4-ին։ Կենդանիներն ուղարկվել են երկրի հյուսիս, որպեսզի մասնագետները կարողանան ուսումնասիրել և անհրաժեշտ բուժում իրականացնել։
Այժմ տարածքը, որտեղ դուրս էին նետվել վիշապաձկները, գտնվում է հսկողության ներքո։ Մոտակա ժամանակում տեղի համալսարանի գիտնականները կսկսեն ուսումնասիրությունները՝ կենդանիների զանգվածային ինքնասպանության պատճառը պարզելու համար։

















