Վիվիեն Վեստվուդը ներկայացրել է հագուստի հավաքածու՝ ի պաշտպանություն Շոտլանդիայի անկախության (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեստվուդը ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն՝ ի պաշտպանություն Շոտլանդիայի անկախության, հայտնում է The Daily Mail-ը։
Մոդելները ցուցադրությանը ներկայացել են շոտլանդական ավանդական վանդակավոր գործվածքով հագուստներով՝ կրծքին ամրացված «Այո» նշաններով։ Հավաքածուի ցուցադրությունն անցկացվել է Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում։
Հյուրերին բաժանվել են հաղորդագրություններ Վեստվուդից, որոնցում նա հույս է հայտնել, որ Շոտլանդիան կառանձնանա։
«Ես ատում եմ Անգլիան։ Ինձ դուր է գալիս Շոտլանդիան, քանի որ նրանք, այսպես թե այնպես, մեզանից լավն են»,- հայտարարել է Վեստվուդը։






















