Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորն ինքնասպանություն է գործել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևոր է ինքնասպանություն գործել՝ ցատկելով միջազգային թռիչքների գոտու աստիճաններից, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նա «ինքնուրույն ցատկ է կատարել աստիճաններից», «ստացել է վնասվածքներ, որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ»:
Հանգուցյալի հարազատները հաստատել են, որ նա ինքնասպանության հակում է ունեցել: Համապատասխան մարմինները հետաքննություն են անցկացնում, սակայն այն, որ սա հենց ինքնասպանության դեպք է, կասկածից վեր է համարվում:










