ՌԴ Պետդումայում մտադիր են երգչախումբ ստեղծել
ՌԴ Պետդումայում երգչախմբում երգելու համար մասնակիցների ընտրություն կանցկացնեն: «Կարևոր չէ` տիրապետու՞մ եք երաժշտական տվյալների կամ սիրու՞մ եք երգել ընկերական հավաքույթների ժամանակ, հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու լսումներին», - kommersant.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել են խորհրդարանի Ստորին պալատի առաջնային արհմիութենական կազմակերպության հանձնաժողովում:
Հանձնաժողովի նախագահ Օլգա Գրիգորևան Интерфакс գործակալությանը հայտնել է, որ լսումները նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին` նշելով, որ արդեն մոտ 20 հայտ է ներկայացվել: Գրիգորևայի խոսքով` դեռևս հայտ ներկայացրել են այն պատգամավորները, որոնք պրոֆեսիոնալ երգով չեն զբաղվում:










