Էվթանազիայի վճարից խուսափելու նպատակով շանը կախաղան հանած բրիտանուհին և նրա ընկերը բանտում են հայտնվել
Մեծ Բրիտանիայի Սալիսբերի քաղաքի դատարանը դատապարտել է Ուիլտշեր կայսրությունում բնակվող կնոջն ու նրա ընկերոջը, ովքեր «կախաղան են հանել» կոլլի ցեղատեսակի շանը, որպեսզի գումար խնայեն: Ագրեսիվ պահվածք ցուցաբերած շանը քնեցնելու համար անասնաբույժը 160 դոլար էր պահանջել:
Ինչպես հաղորդում է newsru.com-ը՝ Բրիտանիայի Ֆեմիդայի որոշմամբ՝ շան սպանության մեջ մեղավոր ճանաչված 27-ամյա Ջոն Ալենը բանտում 23 շաբաթ կանցկացնի, բացի այդ՝ նա նաև 300 ժամ հանրային ծառայության է դատապարտված:
Կախաղան բարձրացված շան 42-ամյա տերը՝ Վերոնիկա Ռիդը, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքին աջակցելու համար բանտում 18 շաբաթ կանցկացնի:










