ԱԳՆ-ում տեղի են ունեցել հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ
Սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի են ունեցել հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը,
իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:
Հանիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը և տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:
Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ՝ այլ բազմակողմ հարթակներում:
Անդրադարձ է կատարվել երկու երկրի միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը:










